
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԱՆՎԱՆ 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ՍԷԱԴ-2025
ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ
ԳՈՐԻՍ-2025


․․․ կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին...։

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
ԳԱՐԵԳԻՆ ՏԵՐ - ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
01․01․ 1886
21․ 12․ 1955

ԾՆՆԴԱՎԱՅՐԸ - ԿԶՆՈՒՏ
ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ - ՀԱՅ
ԴԱՎԱՆԱՆՔԸ - ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՊՐԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԲԱՆԻ
ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ՄԵՌՆԵԼ, ԵՎ
ՄԵՌՆԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ
ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ ԱՊՐԵԼ
ԵՍ ԵՎ ՆԺԴԵՀԸ
ՎԱՀԱՆ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Ամեն ժողովուրդ իր պատմության ընթացքում ունենում է անհատներ, որոնք դառնում են ժամանակի խիղճը, ոգին ու ոտնահետքը։ Հայոց պատմության այդպիսի մեծություններից է Գարեգին Նժդեհը՝ հայրենասիրության, անձնվիրության և ազգային արժանապատվության մարմնացում։ Երբ մտածում եմ Նժդեհի մասին, ես չեմ տեսնում միայն մի պատմական կերպար, այլ զգում եմ մի ներկայություն, որը ապրում է իմ մեջ՝ որպես ներքին ձայն, որպես ուղեցույց։
Երբեմն պատկերացնում եմ մի մտացածին հանդիպում՝
ես ու Նժդեհը նստած ենք Սյունյաց լեռներում։ Նա նայում է հեռուն, որտեղ անտառներն ու քարաժայռերը կրում են նրա ոտնահետքերը։ Նրա հայացքը խորն է, խոսքը՝ սուր ու ճշգրիտ։ Ես հարցեր եմ տալիս՝ պատանու միամիտ հետաքրքրությամբ, իսկ նա պատասխանում է՝ առանց շտապելու, բայց ամեն խոսքը՝ մի ամբողջ գաղափարախոսություն է։
— Ինչո՞ւ չհեռացար, երբ հնարավորություն ունեիր, երբ վտանգը հասունանում էր, — հարցնում եմ նրան։
Նա ժպտում է՝ դառնությանն ու հպարտությանը խառնած։
— Որտե՞ղ պիտի գնայի, եթե իմ հողն էր վտանգված։ Երբ հայրենիքդ սրի տակ է, փախուստը դավաճանություն է, իսկ մնալը՝ պարտք։ Նժդեհի խոսքերը ինձ ներշնչում են։ Ես սկսում եմ այլ աչքերով նայել աշխարհին՝ հասկանալով, որ հայրենասիրությունը սոսկ խոսք չէ, այլ՝ կայացված որոշում, որի հետևում կարող է կանգնած լինել կյանքդ։
Նժդեհը ինձ սովորեցնում է, որ հայրենիքը պաշտպանում են ոչ միայն զենքով, այլև մտքով, խոսքով, ստեղծագործությամբ։ Նա ասում է.
— Պետություն չի լինում առանց ազգային գաղափարախոսության։ Իսկ գաղափարախոսություն չի լինում առանց ինքնաճանաչման։ Ճանաչե՛ քո
նախնիներին, նրանց սխրանքներն ու սխալնե րը, որպեսզի կարողանաս ճանաչել ինքդ քեզ։ Նրա այս խոսքերը ինձ մղում են խորքային ինք նակենսաքննության։ Ես փորձում եմ հասկա նալ՝ ինչքանով եմ արժանի նրա թողած ժառան գությանը, նրա գաղափարների կրողն ու շարու նակողը լինելու պատվին։ Նա ինձ ստիպում է մտածել՝ ինչ կարող եմ անել ես այսօր, այս աշ խարհում, իմ ունակություն ներով, որպեսզի իմ փոքր քայլով մեծացնեմ Հայաստանը։ Երբ մեր հանդիպումն ավարտվում է, նա կանգնում է ու նայում վեր՝ դեպի Արարատը, կարծես այնտեղից է եկել։ Իսկ ես՝ վերադառնում եմ կյանք՝ ուսերիս ծանրացած ոչ թե ժամանակի բեռով, այլ՝ պատասխանատվությամբ։
Նժդեհը ինձ համար անցյալ չէ։ Նա ներկա է՝ իմ ընտրությունների մեջ, իմ խոսքերի ճշմարտության մեջ, իմ ապագայի տեսլականում։ Ես և Նժդեհը տարբեր ժամանակներից ենք, բայց միևնույն արժեքների կրողներ։ Եվ քանի դեռ այդ արժեքները մնում են կենդանի, Նժդեհը մեր կողքին է։

ԵՍ ԵՎ ՆԺԴԵՀԸ
ԷՐԻԿԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նժդեհը մարգարե էր։
Նա իր ցեղի հավաքական հույսն է, հավատքը, ազատության մարմնավորումն է, ապրելու, արարչագործելու մեծագույն Աստվածն ու Հայաստան աշխարհի ամուր սյունը։Նժդեհի կերպարը,նրա կյանքն ու գործն անընդհատ ստեղծագործելու աղբյուր են։
«Ով պատմություն ունի,չի կարող հետ չնայել,ով անցյալ ունի,չի կարող հիշողություն չունենալ»։
Հերոսները չեն մեռնում` հազարապատկվում են։Նժդեհի քաջազնական ոգին անմեռ է,արթուն։
Նա մեծ է հատկապես զանգեզուրցիներիս համար։ Նա էր,որ ինչպես կրակե լավա` պատնեշեց թշնամուն,և Զանգեզուրը դարձավ անխոցելի ամրոց,բերդ` ոսոխի համար` մնալով այնքան մոտ ու հեռու։Կորցնել Լեռնահայաստանը, նշա նակում է կորցնել Հայաստանը։
Լեռները չեն խոնարհվում։
Շունչդ տուր,հոգիդ,բայց քո հայրենիք մի՛ տուր թշնամյաց, ու տարնաշխարհիկ ընկնիլ սարեսար։
Սյունիքը հաղթեց,որովհետև նա պետք է հաղթեր,որովհետև վարձկան զինվորների տեղ նա ունի երկու հարյուր չափ ժողովրդական ուխտված
վաշտապետներ։ Նույնքան Դավիթբեկյան գայլավաշտեր,իրեն ապաստան դարձած լեռներ,որքան բարձունք,այնքան գնդացիր,խոր ձորեր,թշնամու համար գերեզման... Ծով ատելություն դեպի թշնամին,ծով սեր դեպի հայրենի երկիրն ու արյունով ձեռք բերված ազատություն։Ժողովուրդն իր թիկունքում զգում է Նժդեհի շունչը։ Նա գիտեր,որ ժողովուր դը վարար հեղեղ է,նրան ճիշտ պետք է փոխա դրել,որ քշի տանի այն անպետքը,ինչ կհայտնվի նրա ճանապարհին։ «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ,ընկնում են նրա պակասից»։ Մենք հայապաշտ, հայրենապաշտ պետք է լինենք։ Մեր արյունի միջից խոսում է.«Շարժման մեջ դրեք ցեղի
ուժերը,հայոց ալեհեր փորձառությունը,մեզ հետ է նա»։ Սյունիքը սովորական տարածք չէ,այլև հայոց պետության ողնաշարն է,ինչը պարտա վոր ենք պահպանել ու պաշտպանել աչքի լույսի պես։ Նժդեհի պատգամները նորովի են օգտա գործվում, իսկ նա՝ Նժդեհը, ճակատագրական այս վճռորոշ օրերին իր ժողովրդի հետ է եղել, եկել է իր ցեղի մոտ...հուշարձան դարձած։
Մենք միշտ հրաժարվել ենք մեր գլուխը խոնար հելուց և միշտ գործել ենք մեր ազգի իրավունք ների օգտին, մեր նահատակված եղբայրների ու քույրերի հիշատակները սուրբ պահելու երդմամբ։ Փափագում ենք,վերակենդանացնել Գարեգին Նժդեհի
ոգին,ուզում ենք փորձությունների մեջ հայտնված Սյունիքում տեսնել նոր Նժդեհներ...
«Հանուն հայրենիքի ԴավիթԲեկաբար»...

ԵՍ ԵՎ ՆԺԴԵՀԸ
ԳՐԻԳՈՐԻ ՓԱՐՍՅԱՆ
Ես ինձ համարում եմ այն սերնդի մի մասը, որը ապրում է Գարեգին Նժդեհի գաղափարնե րով։ Նժդեհը ոչ միայն հերոս էր, այլ նաև մտա ծող, որի յուրաքանչյուր խոսք ուժ է տալիս մեզ, ստիպում հավատալ մեր ազգի ապագային։
Ես հաճախ մտածում եմ՝ ինչու էր նա այդքան նվիրված իր հայրենիքին։ Պատասխանն ինձ համար պարզ է․ նա սիրում էր Հայաստանը ամբողջ հոգով։ Ես էլ եմ փորձում իմ կյանքում առաջնորդվել այդ սիրով․ լինել ազնիվ, աշխատասեր և հավատարմորեն պաշտպանել այն, ինչն ինձնից առաջ են կռիվներով պահել։
Նրա գաղափարներով ապրել նշանակում է՝ լինել ուժեղ, չվախենալ դժվարություններից և երբեք չդավաճանել հայրենիքին։
ինձնից առաջ են կռիվներով պահել։
Նրա գաղափարներով ապրել նշանակում է՝ լինել ուժեղ, չվախենալ դժվարություններից և երբեք չդավաճանել հայրենիքին։

ԵՍ ԵՎ ՆԺԴԵՀԸ
ՄԱՐԻԱՄ ՀԱՅՐՅԱՆ
Կան մարդիկ, ովքեր հասնում են անհմահության ու ապրում են դարեր շարունակ և դա շնորհիվ այս աշխարհում իրենց թողած հետքի, ինչպես Թումանյանն է ասում`
«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար»։
Գարեգին Նժդեհը հենց այդ մարդկանցից մեկն է։ Ես անչափ ուրախ եմ, որ ծանոթացա Նժդեհին։ Նրա գաղափարախոսությունը ավելի քան հզոր է և որքան էլ, որ մեզ թվա, որ լիովին ճանաչում ենք նրան, դա իրականում այդպես չէ, մենք օր օրի կարող ենք Նժդեհին նորովի բացահայտել...
Նժդեհն ապրում է յուրաքանչյուրիս մեջ՝ անկախ
նրանից, գիտակցում ենք դա, թե` ոչ։
Ես կարողացա Նժդեհին ճանաչել ու ինձ համար ունենալ իմ Նժդեհին։ Նրա յուրաքանչյուր միտք նման է ճիշտ ընտրված սրի, որն ուղղված է ոչ թե մարդուն ցավեցնելու, այլ նրան արթնացնելու։ «Իմ հոգին զույգ հենարան ունի` Աստված և հայրենիք», Նժդեհի ամենահայտնի տողերից է։ Այս տողերը կարծես իմ սրտի ճիչը լինեն։ Սա նախադասություն է, որը պետք է յուրաքանչյուրիս համար կյանքի օրենք դառնա։
Նժդեհն ասում էր. «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»։ Մենք այսօր ունենք այդ վերադաստիարակության կարիք։
Երբ մտածում եմ Նժդեհի կյանքի մասին, փորձում եմ ինքս ինձ հարցնել. արդյո՞ք ես Նժդեհին արժանի շարունակող եմ ։ Որքանով եմ կարողանում արժանի լինել այն պայքարին, որ նա վարեց, այն հավատքին, որը
կրեց։ Երբ վեր եմ լուծում, հասկանում եմ, որ որոշ պահերի ես թերանում եմ և այդ թերությունները վատ են ազդում նժդեհյան զավակի կերպարի ամբողջական լինելուն ու ամեն գնով, պետք է ուղղեմ դրանք...
Ես գիտեմ մի պարզ ճշմարտություն` հայրենասիրությունը խոսքերով չեն ապացուցում, հայրենասիրությունը երևում է մեր գործերից ու ապրելակերպից։
Կարծում եմ Նժդեհի հետևյալ խոսքերը կարող են ցույց տալ, թե իրականում որն է ճշմարիտ ուղին` «Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է», «Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ»։
Ցանկանում եմ, որ մի օր ես էլ կարողանամ հպարտ ու առանց երկմտելու ասել, որ գնում եմ Նժդեհի հետքերով, օժտված եմ նրա ոգով ու Նժդեհին արժանի զավակ եմ։
Առաջին քայլը` հետևել այն արժեքներին ու պահել դրանք, որոնք Նժդեհը փոխանցեց մեզ՝ արժանապատվություն, հավատարմություն, նվիրում, անկոտրում կամք...
Երնե՜կ այն ազգին, ով իր մեջ կրում ու բարձր է դասում Նժդեհին...

ԵՍ ԵՎ ՆԺԴԵՀԸ
ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ես եմ Նժդեհը։ Ես այն հայն եմ, որ ծնվել է լեռների մեջ, որպեսզի իր ժողովուրդը չծնկի օտարի առաջ։ Ես այն զինվորն եմ, որ հավատաց՝ ազգի փրկությունը ուժի, միության և գաղափարի մեջ է։ Իմ սուրը ոչ թե արյուն թափելու, այլ հայրենի հողի պատիվը պաշտպանելու համար է բարձրացվել։
Ես եմ Նժդեհը, և իմ սիրտը բաբախում է յուրաքանչյուր հայի մեջ, ով սիրում է իր հողը, լեզուն ու հավատը։ Ես չեմ մահացել, քանի դեռ կա հայ, որ հիշում է, որ ազատությունն առանց հայրենասիրության դատարկ բառ է։ Ես ապրում եմ այն աչքերում, որ խիզախ են նայում դեպի ապագան՝ չվախենալով դժվարություններից։
Ես եմ Նժդեհը, երբ չեմ լռում անարդարության առաջ։ Երբ պահպանում եմ իմ արմատները,
պատմությունը և հպարտանում եմ, որ հայ եմ։ Իմ պայքարը միայն անցյալում չէ, այն շարունակվում է յուրաքանչյուր հայի մեջ, ով կանգնում է իր ժողովրդի կողքին։
Ես եմ Նժդեհը, որովհետև հավատում եմ․ ազգը կկործանվի, եթե մոռանա իր հերոսներին, բայց կապրի, եթե պահի իր հոգին ու միասնությունը։

ԵՍ ԵՎ ՆԺԴԵՀԸ
ԱՆԻ ՎԱՆՅԱՆ
Երբ արտասանում եմ «Նժդեհ» անունը, սրտումս միանգամից ինչ-որ տաք ալիք է բարձրանում։ Դա հպարտության, հիացմունքի և մի փոքր ցավի խառնուրդ է։ Նա այն մարդն է, ով ապացուցեց, որ հայրենիքի համար կարելի է ապրել, պայքարել և անգամ մեռնել։
Ես հաճախ եմ մտածում՝ եթե Գարեգին Նժդեհը ապրեր մեր օրերում, ի՞նչ կզգար։ Գուցե նա անցներ քաղաքների փողոցներով՝ լուռ, բայց խորը հայացքով, ու նայեր մեր աչքերին՝ հասկանալու՝ արդյո՞ք մենք հիշում ենք իր պատգամները։ Նա երևի կժպտար, երբ տեսներ, որ դեռ կան երիտասարդներ, ովքեր հավատում են հայրենիքին, ինչպես ինքն էր հավատում։
Նժդեհը մեզ սովորեցրեց, որ հայրենասիրությունը խոսք չէ․ արարք է։ Նրա յուրաքանչյուր քայլը լցված էր հավատքով, հավատքով դեպի Հայաստանը, դեպի նրա ապագան։ Նա կռվեց ոչ թե հանուն փառքի, այլ հանուն արժանապատվության։
Երբեմն թվում է՝ այլևս նման մարդիկ չեն ծնվում, բայց հետո նայում ես մեր օրերի հերոսներին, կամ պարզապես մի փոքրիկ տղայի, ով երազում է զինվոր դառնալու մասին, ու հասկանում ես՝ Նժդեհը դեռ ապրում է նրանց մեջ։
Ես Նժդեհին զգում եմ ամեն տեղ՝ քարի լռության մեջ, սարերի ուժի մեջ, սահմանապահի աչքերի խորքում։ Նա կարծես իմ ուսուցիչն է, որ միշտ կողքիս է։ Երբեմն ես պատկերացնում եմ, թե ինչպես ես կխոսեի նրա հետ։ Գուցե կասեի․
— Սպարապետ, այսօր դժվար է, բայց մենք դեռ հավատում ենք։
Եվ նա երևի թե կպատասխաներ իր հանգիստ, բայց ուժեղ ձայնով․
— Դժվարությունը չէ, որ կործանում է մարդուն, այլ հավատը, որ մարում է նրա մեջ։
Նժդեհի գաղափարները մեզ պետք են հատկապես հիմա։ Երբ աշխարհը փոխվում է, երբ մարդիկ մոռանում են արմատների մասին, նա հիշեցնում է, որ առանց հայրենիքի մարդը դատարկ է։ Նրա խոսքերն ինձ ուժ են տալիս, երբեմն նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է՝ ամեն ինչ կորել է։
Նժդեհը մեր օրերի համար կուզեր, որ մենք միասնական լինենք, որ մեր սրտերում միշտ մի տեղ պահենք հայրենիքի համար։ Կուզեր, որ մենք հպարտ հայեր լինենք՝ հզոր ոչ միայն խոսքով, այլև գործով։
Եվ ես հավատում եմ՝ նա մեզ չի լքել։ Նա այստեղ է՝ ամեն քարի, ամեն սարի, ամեն հայ երեխայի, հայ մարդու մեջ։
Նրա հոգին շրջում է մեր հողում, նրա աչքերը՝ մեր
երկնքում։ Եվ երբ նայում եմ Արարատին, թվում է՝ Նժդեհն է այնտեղ՝ կանգնած լեռան գագաթին, ձեռքը սրտին, աչքը՝ դեպի հայ ժողովուրդը։
Եվ ես զգում եմ, որ նա չի հեռացել, պարզապես դարձել է մեզանից մեկը։
ՄԵՆՔ ԵՆՔ ՆԺԴԵՀԸ։
ՔԱՆԻ ԱՊՐՈՒՄ Է ՄԵՐ ՍՐՏԵՐԻ ՀԱՎԱՏԸ,
ՔԱՆԻ ՀՆՉՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՈՒՆԸ,
ՆԺԴԵՀԸ ԿԵՆԴԱՆԻ Է։

ԵՍ ԵՎ ՆԺԴԵՀԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՔՅԱՐՈՒՆՑ
Երբ ես մտածում եմ Նժդեհի մասին, իմ մտքում առաջինը հայտնվում է հայ մարդու հերոսական կերպարը։ Նժդեհը ոչ միայն զորավար էր, այլև ժողովրդի ոգին։ Նա ապացուցեց, որ փոքր ժողովուրդն էլ կարող է մեծ լինել, եթե ունի հավատ, միասնություն և հայրենասիրություն։Երբ ես կարդում եմ Նժդեհի մասին պատմությունները, ներսումս ուժ եմ զգում։ Ես հասկանում եմ, որ հայրենիքին նվիրվելը պարզապես խոսքեր չեն։ Դա նշանակում է՝ լինել քաջ, աշխատասեր և երբեք չվախենալ դժվարություններից։
Ես ուզում եմ իմ կյանքում նմանվել Նժդեհին՝ ոչ թե զենքով, այլ գործերով։ Լինել արդար, օգնել մարդկանց,
սիրել հայրենիքն այնպես, ինչպես նա էր սիրում։ Եթե Նժդեհը կարողացավ իր հավատով փրկել Սյունիքը, ես էլ պիտի կարողանամ իմ փոքր գործերով պահել և ամրացնել իմ հայրենիքը։
Գարեգին Նժդեհը մեր ժողովրդի մեծ հերոսն է։ Նա ապրել է այնպես, ինչպես խոսել է՝ հավատով, ուժով և հայրենասիրությամբ։ Նժդեհն ասում էր․ «Առանց հայրենասիրության չկա մարդ, այլ կա միայն արարած»։ Այս խոսքերը ինձ հիշեցնում են, որ պետք է սիրեմ ու պահեմ իմ հայրենիքը։
Նժդեհը ինձ համար ոչ միայն պատմական հերոս է, այլ նաև օրինակ, թե ինչպես պետք է ապրել՝ , հավատով և սիրով դեպի հայրենիք։
ԵՂԻՐ ՈՒԺԵՂ, ԷԼԻ ՈՒԺԵՂ ԵՎ ՄԻՇՏ ՈՒԺԵՂ: ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ Ի ՎԵՐՋՈ ՏԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ ՈՉ ԹԵ ՆՐԱՆ՝ ԻՆՉ ՈՐ ՆՐԱՆՑ ՏՐՎՈՒՄ Է, ԻՆՉ ՈՐ ՄՈՒՐՈՒՄ ԵՆ, ԱՅԼ ՄԻԱՅՆ ՆՐԱՆ՝ ԻՆՉԻ ՈՐ ԱՐԺԱՆԻ ԵՆ, ԻՆՉ ՈՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ:
ԵՍ ԵՎ ՆԺԴԵՀԸ
ՄԱՐԻ ՄԻՐԱՔՅԱՆ
Երբ մտածում եմ Նժդեհի մասին, ես հաճախ պատկերացնում եմ նրան որպես ուժեղ, անկոտրում ոգի ունեցող անձնավորություն, ով միշտ կանգնած էր իր ժողովրդի համար։ Նրա պայքարը մեզ սովորեցնում է՝ նույնիսկ ամենաբարդ պայմաններում հնարավոր է պահպանել արժանապատվությունը և հավատարմությունը սեփական սկզբունքներին։ Նրա ոգին ինձ ստիպում է պայքարել իմ նպատակների համար,չվախենալ դժվարություններից և գնահատել ազատությունը։ Նժդեհը ինձ հիշեցնում է ,որ մենք պետք է հպարտանանք մեր պատմությամբ,ճանաչենք մեր
արմատները և երբեք չմոռանանք մեր նպատակները ։Նա ինձ սովորեցրեց հավատալ իմ ուժին,չվախենալ մարտահրավերներից և մնալ ազնիվ ու արդար ։ Ես ցանկանում եմ ,որ իմ կյանքում լինի Նժդեհի ոգին ,որպեսզի ցանկացած դժվարություն հաղթահարեմ առանց վախի և համոզված քայլերով առաջ շարժվեմ։
...ԳՈՅՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՑԵՂԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՈՎ՝ ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՑԱՎՈՐ ՆԵՐԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿՑԵԼ ՄԱՀՈՎ ԱՆՄԱՀԱՆԱԼՈՒ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ:
ԵՍ ԵՎ ՆԺԴԵՀԸ
ԷԼԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երբեմն թվում է, թե հերոսները ապրում են միայն գրքերում կամ հին պատմությունների էջերում, բայց ես կարծում եմ՝ նրանք ապրում են նաև մեր հոգիներում։ Այդպես է ինձ համար Գարեգին Նժդեհը՝ հայ ժողովրդի անսասան կամքի, հայրենասիրության և հավատքի խորհրդանիշը։ Ես չեմ տեսել Նժդեհին, բայց շատ եմ զգում նրա ներկայությունը։ Երբ լսում եմ նրա խոսքերը՝ «Ով կորցնում է հայրենիքը, նա կորցնում է ամեն ինչ», սրտումս մի ուժ է ծնվում՝ լինել արժանի նրան։ Նրա կյանքի օրինակն ինձ սովորեցնում է երբեք չվախենալ
դժվարություններից, քանի որ ուժը ծնվում է հավատից ու նպատակից։
Նժդեհը ինձ համար ոչ միայն զորավար է, այլ նաև ուսուցիչ։ Նա սովորեցնում է, որ հայրենասիրությունը խոսքերով չէ, այլ գործերով․ սիրել հայրենիքը նշանակում է աշխատել, սովորել, պաշտպանել, գեղեցկացնել այն։ Երբ հիշում եմ, թե ինչպես նա պաշտպանեց Սյունիքը և իր կյանքի գնով պահեց Հայաստանի պատիվը, ես հասկանում եմ՝ ամեն սեր արժե, երբ այն ունի զոհաբերություն։ Ես ուզում եմ ապրել այնպես, որ Նժդեհը հպարտանա ինձնով։ Թող իմ գործերով երևա, որ նրա պատգամները դեռ կենդանի են։ Նա ինձ ուժ է տալիս հավատալ, որ եթե յուրաքանչյուր
- Full access to our public library
- Save favorite books
- Interact with authors

- < BEGINNING
- END >
-
DOWNLOAD
-
LIKE
-
COMMENT()
-
SHARE
-
SAVE
-
BUY THIS BOOK
(from $13.59+) -
BUY THIS BOOK
(from $13.59+) - DOWNLOAD
- LIKE
- COMMENT ()
- SHARE
- SAVE
- REMIX
- Report
-
BUY
-
LIKE
-
COMMENT()
-
SHARE
- Excessive Violence
- Harassment
- Offensive Pictures
- Spelling & Grammar Errors
- Unfinished
- Other Problem

COMMENTS
Click 'X' to report any negative comments. Thanks!