Համայնքի տնտեսական զարգացումը կամ տեղական տնտեսական զարգացումը ընդգրկուն և մասնակցային մի գործընթաց է, որտեղ համայնքները բացահայտում և նախաձեռնում են տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ խնդիրների իրենց սեփական լուծումները՝ հասնելու առողջ, տնտեսապես կենսունակ համայնքների ձևավորմանը: Այս գործընթացում է, որ, տարբեր դերակատարների մասնակցությամբ, համայնքները տնտեսական բազմակողմանի լուծումների միջոցով կարողանում են ապահովել տեղական ռեսուրսների և կարողությունների իրացման հնարավորությունները՝ երկարաժամկետ կտրվածքով մարդկանց կյանքի որակի բարելավման ուղղությամբ: Այդ դերակատարներն են՝ ՏԻՄ-երը, գործարար հատվածը, ֆինանսական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ները), պետական մարմինները և միջազգային 3 կառույցները, ինչպես նաև այն բոլոր շահագրգիռ կողմերը, որոնք շատ թե քիչ ազդեցություն ունեն համայնքի տնտեսական կյանքի վրա (օրինակ՝ ԲՈՒՀ-երը, միջին մասնագիտական կրթության հաստատությունները, մեծահասակների կրթության կենտրոնները, արհեստակցական միությունները և այլն)
COMMENTS
Click 'X' to report any negative comments. Thanks!